Սիրիական արաբական բանակն ու ինքնապաշտպանության ազգային զորամիավորումները հարձակման են անցել արեւելյան Հալեպի ուղղությամբ՝ ձգտելով հետ շպրտել շուրջ 2 տարի քաղաքի հիմնական Քուվերեյս ռազական օդանավակայանը շրջապատած գրոհայիններին:
Մինչ այդ սիրիական կառավարական ուժերը բազմիցս ձեռնարկել էին օդանավակայանի ազատագրման գործողություններ, սակայն գրոհայիններին մինչ այժմ համալրումների շնորհիվ հաջողվում է պահպանել հենակետերը:
Այս անգամ հարձակմանն իրենց մասնակցությունը կունենան Սիրիայի ու Ռուսաստանի օդուժի ռմբակոծիչները:
Այսօր իրակացված գործողությունների ու Ռուսական օդուժի օժանդակության շնհորիվ ազատագրվել են արեւելյան Հալեպի մի շարք տիրապետող բարձունքներ ու մոտակա Ալ- Սալիհայ բնակավայրը, որտեղից ահաբեկիչները տեւական ժամանակ իրականացնում էին Հալեպի խաղաղ շրջանների ու հիմնական ավտոխճուղու հրթիռակոծությունը:
Ներկայումս սիրիական զորքերի առաջխաղացումն իրականացվում է ռուս զինվորականների անմիջական հրամանատարությամբ, նպատակը Քուվերեյսի օդանավակայանի վերջնական ազատագրումն է:
Առայժմ պաշտոնական արձագանք չկա այս տեղեկատվության վերաբերյալ, այն տրամադրել են արաբական լրատվական աղբյուրները: