Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո նրա ընտանիքը շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ։ Հիմա էլ հայտվել է մեկը, որն առաջարկում է սառեցնել Ֆրիսկեի դին, գրում է StarНit-ը։
Մի քանի օր առաջ անծանոթ տղամարդը Նիկոլո-Արխանգելսկ գերեզմանատանը հանդիպել է քրոջ գերեզմանին այցելության եկած Նատալյա Ֆրիսկեին և նրան մի նամակ փոխանցել։ Նամակում տղամարդն առաջարկել է սառեցնել Ֆրիսկեի դին և վերահուղարկավորել նրան։
Նատալյան պատմել է, որ 60 տարեկան մի տղամարդ ամեն անգամ գերեզմանատուն գնալիս մոտենում ու նույն հիմարությունն է ասում քրոջը:
Տղամարդն արդեն նույն կոչով դիմել է երգչուհու երկրպագուներին, ինչպես նաև Ֆրիսկեի մասին հրատարակված գրքի հեղինակ Քրիստինա Ռոզեին։