«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի շրջանակներում տեղի կունենա Յուրի Բաշմետի համերգը, որը կվարի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Մրցույթի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Հաղորդվում է, որ մրցույթի փակման արարողության հատուկ հյուրը կլինի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին:
Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնել է մրցույթի ժյուրիի անդամ Իգոր Կրուտոյը:
Միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Սոչիում: