Լաթաքիայում իրականացված ռազմական օպերացիայի արդյունքում Սիրիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները հողին են հավասարացրել Լաթաքիայի պրովինցիայի հյուսիսային Էլ-Ռաուդա շրջանում տեղակայվախ արմատականների գլխավոր շտաբը:
Այս մասին հայտնել է Ռիա Նովոստի գործակալությունը, նշելով, որ տեղի աղբյուրների տեղեկացմամբ, ավիահարվածների շնորհիվ լիկվիդացվել է առնվազն 38 գրոհային, որոնց զգալի մասը օտարեկրյա վարձկաններ են: Ավելի վաղ սիրիական օդուժը ոչնչացրել էր Ան-Նուսրա խմբավորման 25 ահաբեկչի, որոնք ամրացել էին Լաթաքիայի Զախիա բնակավայրում: Ոչնչացված գրոհայինների մեծ մասը Կովկասից ժամած չեչեններ են: