Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին՝ Քեթրիոնա Ուայթը, մահացել է: Կնոջ դին գտել են Լոս Անջելեսի իր բնակարանում, հայտնել է TMZ-ը:
Ըստ նախնական վարկածի՝ Ուայթն ինքնասպան է եղել թմրանյութերի գերդոզավորման հետևանքով:
Այս մասին վկայում է Twitter-ում նրա վերջին գրառումը. «Հուսով եմ՝ ես լավ եմ վերաբերել իմ մտերիմներին»:
Ջիմն ու Քաթրիոնան ծանոթացել էին 2012թ-ին: Մի քանի ամիս տեւած սիրավեպից հետո զույգը բաժանվել էր: