Մշակույթ 

Համացանցում հայտնվել է նոր «Գաղտնի նյութերի» առաջին թրեյլերը

Ամերիկյան Fox հեռուստաալիքը ներկայացրել է «Գաղտնի նյութեր. Վերբեռնում» սերիալի առաջին թրեյլերը, որը կլինի օրիգինալ նախագծի շարունակությունը: 1-րոպեանոց հոլովակը YouTube-ում հրապարկված է 2 մասով:

Բացի Մալդերից և նրա գործընկեր Դանա Սքալլից (Ջիլիան Անդերսոն)՝ հոլովակում երևում է երկրորդային կերպար Ուոլթեր Սքինները (Միտչ Փիլլեջի)՝ ՀԴԲ տնօրենի օգնականը և գլխավոր հերոսների անմիջական ղեկավարը: Երևում է նաև հիմնական անտագոնիստներից մեկը, որին մարմնավորել է Ուիլյամ Դևիսը:

Նոր սերիաների պրամիրեան նախատեսվում է 2016 թ. հունվարին: Հիշեցնենք, որ «Գաղտնի նյութեր» սերիալը Fox-ի եթեր է հեռարձակվել 1993-2002 թթ.:

Նույն շարքից