Մշակույթ 

The Beatles-ի և իրենց առաջին մենեջերի հետ պայմանագիրը վաճառվել է 365.000 ֆունտ ստեռլինգով

Բրիտանական The Beatles խմբի և մենեջեր Բրայան Էփսթայնի հետ պայմանագիրը Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 365.000 ֆունտ ստեռլինգով:

Էփսթայնի շնորհիվ խումբը կարողացել է ձայնագրել իր առաջին «The Beatles» ալբոմը և համաշխարհային ճանաչում ձեռք բերել։ Խմբի կոմերցիոն ղեկավարումը նա իրականացրել է 1962-ից մինչև իր մահը՝ 1967թ.։

1962թ. հոկտեմբերի 1-ին կնքած պայմանագիրը իր մեջ ներառում է ոչ միայն հայտնի քառյակի անդամների և մենեջերի ստորագրությունները, այլև Փոլ Մաքքարթնիի և Ջորջ Հարիսոնի ծնողների ստորագրությունները, քանի որ ստորագրման պահին երիտասարդների 21 տարին լրացած չի եղել։

Նույն շարքից