Այսօր, լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ կապված Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելուն:
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն ու անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին։
Նա հավաստիացրել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը: