Մշակույթ 

«Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ վերապատրաստվել է . ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրում ընդգրկված որոշ դպրոցների տնօրենների և ոլորտի մասնագետների հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես,  մանկավարժական կադրերի պատրաստման, դասագրքերի, ուսումնական ծրագրերի բովանդակության և այլ հարցեր:

Նշվել է, որ 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում:  Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է  յուրաքանչյուր մարզից 5-ական և  Երևանից 50 դպրոց:

Արմեն Աշոտյանը նշել է, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել, ուստի հաշվի առնելով  դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ` ամեն տարի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկն ընդլայնվելու է: Նրա խոսքով` փորձնական ծրագրում ներգրավվել են ազգային երգ ու պարի լավագույն մասնագետները:

«Թեև ծրագիրը փորձնական է, բայց իր հանրային հետաքրքրությամբ այն աննախադեպ է: Հենց սկզբից էլ ծրագիրը մեծ հնչ ղություն է ստացել. հանրության ճնշող մեծամասնություն կողմ է ծրագրին: Ծրագրի նպատակն արհեստավարժ պարողներ և երգիչներ  պատրաստելը չէ, այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ կադրերի հարցը նախնական փուլում   լուծվում է վերապատրաստումների  միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝  բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ:

Նախարարը հանձնարարել է տրամադրել հստակ տեղեկատվություն` ինչպես է առարկայի դասավանդումն ընթանում դպրոցներում, որքանով են դպրոցների նյութատեխնիկակ ն հնարավորությունները թույլ տալիս դասավանդել այն` պարահարթակ, աուդիովիզուալ նյութեր և այլն:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ տվյալ ժամանակահատվածում վերապատրաստվել են ծրագրում ընդգրկված 100 նոր դպրոցների "Ազգային երգ ու պար" առարկան դասավանդող ուսուցիչները` 50-ը Երևանում, 50-ը` մարզերում: Մոտ ապագայում նախատեսվում են նաև վերապատրատումներ ծրագրի առաջին փուլում ընդգրկված 13 դպրոցների մասնագետների համար:

Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական  տարվա սկզբին,  հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝  սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում: Վերջերս ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը», համաձայն որի`  առարկային 6-րդ դասարանում  կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5  դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքներ ի, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:

Նույն շարքից