7days.ru-ի փոխանցմամբ՝ Ջորջ և Ամալ Քլունիներին ըստ ամենայնի տհաճություններ են սպասվում։ Օքսֆորդշիրի կոմսության տեղական խորհուրդը մտադիր է դատի տալ նրանց՝ Սոննինգի կալվածքում անհավասարաչափ պլաստիկ ցանկապատ կառուցելու համար։
Քլունի ամուսինները իրազեկվել էին, որ պարտավոր են երեք ամսում ապամոնտաժել այդ տգեղ կառույցը։ Սակայն արդեն անցել է 4 ամիս, իսկ ցանկապատը նախկինի նման իր տեղում է։
Կոմսության տեղական խորհրդի ղեկավարը պաշտոնական հայտարարություն է արել, որ եթե դերասանն անհապաղ չկատարի հրամանը, ապա դա կանեն խորհրդի վարձած աշխատողները։