Billboard ամերիկյան ամսագիրը Lifetime կաբելային հեռուստաալիքի հետ միասին որոշել է «Տարվա կին-2015»-ին՝ երաժշտության ասպարեզից: Համաձայն այդ որոշման` տարվա կին է դարձել Լեդի Գագան, գրում է bigmir.net-ը:
Billboard-ի փորձագետները նշել են. «Նրա շոու ծրագրերը, բարեգործական և հասարակական գործունեությունը, աշխատանքը երիտասարդների հետ, մարդու իրավունքների համար պայքարը ստիպում են նորովի նայել ժամանակակից աշխարհին»:
Lifetime հեռուստաալիքը նշել է, որ Գագան արտասովոր արտիստ է, ով խորհրդանշում է վճռականություն, ամրություն և արիություն:
Երգչուհին էլ իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Չեմ կարողանում հավատալ, որ Billboard-ը ճանաչել է ինձ տարվա կին: Շատ երախտապարտ եմ»: