Մշակույթ 

​Սելին Դիոնը պատրաստվում է ամուսնու մահվանը

Սելին Դիոնը խոստովանել է, որ պատրաստվում  է իր սիրելի ամուսնու մահվանը, ով արդեն տարիներ շարունակ պայքարում է քաղցկեղի դեմ: Վերջերս Լաս Վեգասում ունեցած հուզիչ համերգի ընթացքում երգչուհին հանդիսատեսին խնդրել էր աջակցել իր ընտանիքին: Գրում է Dni.ru-ն:

«Կարծում եմ դուք գիտակցում եք, թե այսօրվա շոուն որքան անձնական և կարևոր է ինձ համար», - արցունքներն աչքերին երգչուհին դիմել է իր հանդիսատեսին:

The First Time Ever I Saw Your Face հուզիչ երգի կատարման ընթացքում համերգասրահում մեծ էկրանով ցուցադրվել է երգչուհու անձնական արխիվից մի տեսանյութ` երգչուհու և Ռենեի ընտանիքի երջանիկ պահերից:

Իսկ համերգից օրեր առաջ երգչուհին անկեղծ հարցազրույց էր տվել և խոստովանել, որ ինքն ամուսնու հետ միասին պատրաստվում է նրա մահվանը:

«Մենք բժիշկներին հարցրել ենք, թե որքան ժամանակ է Ռենեին մնացել ապրելու համար, սակայն նրանք հստակ պատասխան չեն կարողացել տալ: Ռենեն ասել է, որ ցանկանում է իմ գրկում մահանալ: Իսկ ես խոստացել եմ, որ հենց այդպես էլ կլինի: Ես պետք է ուժեղ լինեմ և հենց այդ պատճառով էլ բեմ եմ վերադարձել: Ես դեռ վշտանալու ժամանակ կունենամ, իսկ այժմ դրա ժամանակը չէ», - հայտարարել է Դիոնը USA Today-ին տված հարցազրույցի ընթացքում:

Նույն շարքից