Սթեն Հերդ անունով ֆերմերը ստեղծել է Վան Գոգի «Ձիթենիներ» կտավը` հենց իր դաշտում, հայտնում է CNN-ը:
Կանաչ «կտավը» զբաղեցնում 1.2 ակր տարածք: Նա շաբաթներ շարունակ վարել է հողը, ապա փորել ու տնկել տարատեսակ բույսեր, ծաղիկներ ու թփեր:
Այս նախագիծն իրականցվել է Մինեապոլիսի արվեստի ինստիտուտի հովանավորությամբ: Գլուխգործոցը հնարավոր է տեսնել Մինեապոլիսի օդանավակայանի երկնքից:







