Ռազմական 

Սիրիայի կաթոլիկ առաջնորդը դատապարտել է ֆրանսիական օդուժի ավիահարվածները

Սիրիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ժորժ Աբու Հազենը դատապարտել է ֆրանսիական օդուժի կողմից իրականացվող ավիահարվածները, նշելով, վերոհիշյալ ռմբակոծություններն արեւմտյան երկրների հերթական ոչ ադեկվատ որոշման արդյունքն են: Այս մասին հայտնել է NEWS գործակալությունը:

Նրա խոսքերով ֆրանսիական հրամանատարությունն առանց որեւէ հետախուզական տվյալների ու գործողությունների կոորդինացիայի ինքնանպատակ ռմբակոծել է Լաթաքիայի շրջակայքը, ինչը խախտել է շրջանում վերջերս հաստատված հարաբերական անդորրը:
Ֆրանսիական ռմբակոծիչների ավիահարվածներից տուժել է համայնքում գնվող կաթոլիկ եկեղեցու շենքը:

Հոգեւոր առաջնորդի կարծիքով Ֆրանսիան նախեւառաջ խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը, քանի որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի ռազմական գործողություններ է սկսել անկախ երկրի տարածքում:

Նույն շարքից