Ռազմական 

Իրաքը ողջունում է «Իսլամական պետության» դեմ ռուսական օդուժի գործողությունները

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ողջունում է «Իսլամական պետության» դեմ պայքարի մեջ մտնելու Ռուսաստանի մտադրությունը։ Այդ մասին հաղորդում  է Gazetan-ն՝ վկայակոչելով CNN-ին։

«Դա շահավետ է։ Մի մոռացեք, որ Իրաքը եւս «Իսլամական պետության» կողմից հարձակման է ենթարկվել սիրիական սահմանի երկայնքով»,-նշել է ալ-Աբադին։

Վարչապետը պատմել է, որ գրոհայինների ներկայացրած սպառնալիքը երկրին հազարավոր մարդկանց կյանք է արժենում, շատերին առեւանգում են, այդ թվում՝ կանանց եւ երեխաների։

Նույն շարքից