Ռազմական 

Իրանը նոր զորամիավորումներ է տեղաշարժել Սիրիա

Սիրիա են ժամանել Իրանից հարյուրավոր զինվորականներ` երկրի նախագահ Բաշար Ասադի ռազմական արշավին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրներին:

Ըստ լիբանանյան երկու աղբյուրի` վերջին տասն օրվա ընթացքում Սիրիա են ժամանել մի քանի զինված իրանցի զինվորական, որոնք ցամաքային գործողություններ են նախատեսում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական երկու ավիահարվածները Սիրիայում ընկել են «Զավիա լեռան բազեների բրիգադ»-ի ճամբարի վրա, որոնք նախապատրաստություն են անցել ամերիկյան ԿՀՎ-ի մարտիկների հետ:

Նույն շարքից