Ռազմական 

«Իսլամի բանակ» արմատական խմբավորումը Ռուսաստանին պատերազմ է հայտարարել

Սիրիական «Ջեյշ էլ-իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորումը, որը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի կողմից, պատերազմ է հայտարարել Ռուսաստանին` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Նշվում է, որ իսլամիստները հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ կպայքարեն «այն վայրերում, որտեղ նա հայտնվի Սիրիայում»:

Խմբավորումը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի կողմից և զբաղեցնում է Դամասկոսի մատույցների դիրքերը:

Նույն շարքից