Ռազմական 

ԼՂՀ ՊԲ–ն շարունակում է առաջնագծում իր կամքը թելադրել հակառակորդին. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:

Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի:

Նույն շարքից