Մշակույթ 

Սանդրա Բալոքն աղջիկ է որդեգրել

Հինգ տարի առաջ Սանդրա Բալոքը Լուիս անունով մի երեխայի էր որդեգրել, իսկ հիմա էլ հայտնի է դարձել, որ 51-ամյա դերասանուհին մի աղջկա է որդեգրել:

Ինչպես գրում է Spletnik.ru-ն, երեխան արդեն տանն է, և Բալոքը ժամանակ առ ժամանակ նրա հետ փողոց է դուրս գալիս:
Հայտնում են նաեւ, որ դերասանուհու սիրեցյալը՝ լուսանկարիչ Բրայն Ռենդալը, ակտիվ աջակցում է Սանդրային ու ամեն ինչում նրան օգնում:

Ավելին, ասում են, իբրեւ զույգը քննարկում է ընտանիք կազմելու հնարավորությունը: Բալոքը, ըստ երեւույթին, համաձայնել է դառնալ Ռենդալի կինը, չնայած նրանց հարաբերություններն ընդամենը երեք ամսվա պատմություն ունեն:

Խոսակցություններ են պտտվում, իբրեւ դերասանուհու եւ լուսանկարչի հարսանիքը նշանակված է 2016 թ. հունվարին:

20141118-Sandra 20150520-Sandra-3 20150520-Sandra-4 20151002-dau-post

Նույն շարքից