Ռազմական 

Ռուս օդաչուները ԻՊ ահաբեկիչներին ոչնչացնում են 500 կիլոգրամանոց ֆուգասային ռումբերի միջոցով

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները Սիրիայում ավիահարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման շուրջ 18 օբյեկտների ուղղությամբ, ինչի արդյունքում լիկվիդացվել է շուրջ 12 հենակետ:
Ահաբեկիչներին չի փրկում նույնիսկ ամրացված ու գետնի տակ գտնվող թաքստոցների առկայությունը:

Ռուս օդաչուները այդ ամրությունները ոչնչացնում են 500 կիլոգրամանոց ֆուգասային ռումբերի միջոցով:
Ներկայումս գրոհայինների դեմ օգտագործվում են Սւ-30. Սու-35 ռմբակոծիչներն ու Սու-25 գրոհայինները:

Օգտվելով ռուսական ավիահարվածներից, սիրիական բանակը մի շարք հաջող գործողություններ է ծավալել ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Նույն շարքից