Ռազմական 

Սիրիական բանակը ազատագրել է արեւելյան Հոմսում գտնվող քրիստոնեական քաղաքը

Նախօրեին արյունալի ու տեւական մարտերից հետո սիրիական կառավարական զորքերն ու աշխարհազորային զորաջոկատները լիակատար վերահսկողություն են հաստատել արեւելյան Հոմսում գտնվող ու հիմնականում քրիստոնեաբնակ Հարահան –ալ- Ֆավարահ քաղաքի նկատմամբ:

Այսպիսով նրանք չեզոքացրել են ԻՊ գրոհայիններից սպասվող վտանգը, որոնց կողմից քաղաքի գրավման պարագայում, արմատականները կարող էին վերահսկողություն հաստատել Հոմս պրովինցիայի դաշտավայրային հատվածում ու փակել Հոմս-Դամասկոս ստրատեգիական նշանակության ավտոմայրուղին: Այս մասին տեղեկացնում է Voskanapat.Info կայքը:

Սիրիական բանակի 550-ի բրիգադի 18-րդ տանկային դիվիզիոնի կորուստները կազմել է 7 սպանված, զոհվել է մարտերին մասնակցած եւս 11 աշխարհազորային: ԻՊ ահաբեկիչները տվել են ավելի քան 40 սպանված, լիկվիդացվել է նրանց թունիսյան ծագում ունեցող դաշտային հրամանատարը:

Նույն շարքից