Մշակույթ 

Ջոնի Դեպը անհանգստացած է իր դուստր Լիլի-Ռոուզի մոդելային կարիերայից

Լիլի-Ռոուզ Դեպը ծագող աստղ է: 16-ամյա աղջիկը արդեն դարձել է Chanel արևային ակնոցների հավաքածուի դեմքը, իսկ հաջորդը կլինեն ֆրանսիական Vogue-ի համար նկարահանումները և Այսեդորա Դունկանի դերը կինոյում, հայտնում է spletnik.ru-ն:

Սակայն դեռատի գեղեցկուհու փառքը ոչ բոլորին է ուրախացնում: Ջոնի Դեպը լուրջ անհանգստացած է այն բանից, որ իր աղջիկը զբաղվում է մոդելային բիզնեսով: Դեպի անհանգստությունը լիովին բացատրելի է: Հոլիվուդի պատմության մեջ կարելի է շատ դեպքեր գտնել, երբ վաղ փառքը կործանել է երեխաների կյանքը, ովքեր հետագայում ընկել են ալկոհոլային և թմրանյութերից կախվածության մեջ:

Ի դեպ, աղջկա մայրը` Վանեսա Պարադին, նույնպես շատ վաղ է սկսել իր աստղային կարիերան: Նա հայտնի է դարձել 14 տարեկանում` ձայնագրելով Joe Le Taxi երգը, որը դարձել է հիթ: 16 տարեկանում նա թողել է դպրոցը, իսկ 19-ում նկարահանվել Chanel-ի գովազդների համար:

Նույն շարքից