Միջազգային Ռազմական 

ՌԴ ռազմաօդային ուժերը ԻՊ ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտ են ոչնչացրել

Ռուսական ավիացիան կրկին հարվածներ է հասցնել ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Անցյալ օրվա ընթացքում Սիրիայում ռուսական ավիախմբի Սու-34 եւ Սու-24Մ օդանավերը ավելի քան 20 ավիահարված են հասցրել ԻՊ ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտներին։

Սու-34 ինքնաթիռից նետած ԲԵՏԱԲ-500 ավիառումբի հարվածով Ռաքա բնակավայրում ոչնչացվել է ավազակային խմբավորումներից մեկի հրամանատարական կետը եւ ստորգետնյա բունկերը»,- ասել է Կոնաշենկովը:

Նույն շարքից