Ռազմական 

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող վարժանքներին հետևել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Սեպտեմբերի 30-ին մեկնարկած «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության ընթացքում անցկացված համատեղ վարժանքներին և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործողություններին հոկտեմբերի 3-ին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Դենիս Տիխոմիրովը:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ մարզումների ընթացքում անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, հակամարտող կողմերի տարանջատման և չեզոք գոտու ստեղծման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, խաղաղապահ ռազմավարական կարողությունների զարգացման գործնական պարապմունքներ:

Աղբյուրը <a href="http://168.am/2015/10/03/545504.html">© 168.am</a></br>

Նույն շարքից