Ռազմական 

Եմենի ծովափին արաբական կոալիցայի ուժերը իրանական նավ են կալանել

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եմենում արաբական երկրների դաշինքը կալանել է զենք փոխադրող իրանական նավ։ Այդ գործողությունն իրականացվել է Օմանի Սալալ քաղաքի ծովափնյա շրջանում։

Նավի զննման ժամանակ հայտնաբերվել են հրթիռներ, այդ թվում՝ 54 միավոր հակատանկային հրանոթ և 15 մարտկոցների համալիր՝ նախատեսված ռազմական արկերի համար, ինչպես նաև զենքի ուղղորդման համակարգեր։ Ներկայումս կալանավորված են նավում եղած 14 նավաստիները։

Նույն շարքից