Ռազմական 

Եվրոպայում սկսվել են վերջին տարիների ՆԱՏՕ-ի ամենալայնամասշտաբ զորավարժությունները

ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները, որոնց մասնակցում են ավելի քան 30 երկրների 36 հազար զինվորներ, ինչպես նաև 200 ինքնաթիռներ, մեկնարկում են շաբաթ՝ Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զորավարժությունները կընթանան Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։

Trident Juncture-2015 միջազգային զորավարժություններն ամենալայնածավալն են 2002 թվականից ի վեր։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը։ Զորավարժություններին կգործարկվեն ցամաքային, ռազմաօդային ուժեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ դաշինքի և նրա դաշնակիցների երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից։

Հրամանատարաշտաբային և դաշտային զորավարժությունների ընթացքում կմշակվեն ժամանակակից զինված հակամարտության բոլոր տեսակները՝ բացառությամբ միջուկային հարվածի հետևանքների դեմ պայքարի։

Նույն շարքից