Ինչպես հայտնի է, հոլիվուդյան դերասան Ջիմ Քերրիի նախկին ընկերուհին՝ Քեթրիոնա Ուայթը, ինքնասպան է եղել։ Ամերիկացի դերասան Ջիմ Քերրիի նախկին ընկերուհու մարմինը նրա տանը հայտնաբերել են նրա ընկերներից երկուսը։
TMZ պորտալը աղջկա մահվան մասին նոր մանրամասներ է պարզել, մասնավորապես այն, որ Քեթրիոնայի դիակի մոտ դեղահաբերով երեք տարբեր շիշ է հայտնաբերվել։ Ոստիկանությունը պարզել է, որ այդ դեղահաբերը բժշկի կողմից նշանակվել են մի տղամարդու անունով և ամենայն հավանականությամբ այդ տղամարդը․․․ Ջիմ Քերրին է։
Բոլոր դեղահաբերը նշանակվել են նույն բժշկի կողմից։ Առայժմ դերասանի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն չեն արել։ Ոստիկանությունը չի հաստատել այն վարկածը, թե աղջիկն ինքն է դերասանից վերցրել դեղահաբերը։