Դանիլա Կոզլովսկին, Չուլպան Խամատովան և Ելենա Յակովլևան կնկարահանվեն գրող Սերգեյ Դովլաթովի մասին Ալեքսեյ Գերման կրտսերի գեղարվեստական ֆիլմում: Առայժմ հայտնի չէ, թե ով կմարմնավորի Սերգեյ Դովլաթովի կերպարը:
«Metronews»-ը տեղեկացնում է, որ նկարահանումները կմեկնարկեն 2016-ի հունվարի վերջին:
«Դա կլինի գեղարվեստական ֆիլմ, որը կներկայացնի Դովլաթովի կյանքի 4-5 օրեր: Նկարահանումները, որոնց կաջակցի «Լենֆիլմը», տեղի կունենան Պետերբուրգում` Լենինգրադյան շրջանում: Գրողի բարեկամները տեղյակ են ծրագրի մասին», -լրատվամիջոցին ասել է Գերման կրտսերը:
