Ջիմ Քերին պետք է ցուցմունք տա ոստիկանությունում, հայտնում է 7days.ru-ն: Պարզվել է, որ նրա սիրուհի Քաթրիոնա Ուայթի մահվան պատճառը եղել են դերասանի անունով դուրս գրված դեղահաբերը:
Մահացածի մարմնի կողքին գտնվել է դեղերի փաթեթ, որոնք գնված են եղել Ջիմ Քերիի անունով:
Ոստիկանությունը դեռ պետք է պարզի, թե դերասանի դեղահաբերը ինչպես են հայտնվել 28-ամյա աղջկա տանը:
Քաթրիոնա Ուայթը ինքնասպանություն է գործել Ջիմից բաժանվելուց 5 օր անց: Դերասանը շատ է վշտացած տեղի ունեցածի կապակցությամբ: Նա արդեն այցելել է աղջկա հարազատներին և անկեղծ ցավակցություն հայտնել: