Մշակույթ 

Վաղը Շառլ Ազնավուրը Մոսկվայում հանդես կգա միակ և վերջին համերգով

Շառլ Ազնավուրի երկարակեցության գաղտնիքը իր ներսում ներդաշնակության և հավասարակշռության ամենօրյա որոնումն է: Այս մասին ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյեն պատմել է լրագրողներին ITAR-TASS-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ Մոսկվայում իր միակ և հրաժեշտի համերգի նախօրեին:


«Ես արդեն երկար տարիներ եմ ապրել և ճակատագրից չափազանց շատ բան չեմ խնդրում, սակայն կցանկանայի ինձ ուժ մաղթել այն բանի համար, որ իսկապես 2024 թվականին «ցտեսություն» ասեի իմ բոլոր երկրպագուներին և այդպիսով դառնայի առաջին 100-ամյա երգող արտիստը»,- ասել է նա:


«Երջանկության իմ անձնական բաղադրատոմսը ընտանեկան լավ կյանքն է»,- ասել է շանսոնյեն:


Ազնավուրի համերգը կկանայա վաղը՝ «Կրոկուս սիթի հոլ» դահլիճում՝ հոբելյանական համաշխարհային հյուրախաղերի շրջանակում, որը նվիրված է շանսոնյեի 90-ամյակին:

Նույն շարքից