Մշակույթ 

2015 թվականի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին

2015 թվականի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին։ Այդ մասին հայտնել է Շվեդական ակադեմիան, հաղորդում է Theguardian-ը:

Գրողի կամ բանաստեղծի անունն առաջին անգամ կհայտարարի Շվեդական ակադեմիայի նոր մշտական քարտուղար Սառա Դաիուսը:

Անցած տարի գրականության ոլորտում մրցանակակիր է դարձել ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն:

Այս շաբաթ հայտնի կդառնան նաև ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության ոլորտներում Նոբելյան մրցանակակիրների անունները: Տնտեսագիտության ոլորտում մրցանակակիրը կհայտարարվի երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին։

Նույն շարքից