Ռազմական 

Ռուսական հետախուզական ռազմանավը մոտենում է Սիրիայի ափերին

Ռուսաստանի Բալթիական նավատորմի «Վասիլի Տատիշչեւ» հետախուզական ռազմանավը, դուրս գալով Բալթիկ ծովից, շարժվել է Միջերկրական ծով ու առաջիկայում կհասնի Լաթաքիա: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հետախուզական ռազմանավը կամրապնդի միջերկրականում գտնվող ռուսական էսկադրիան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

Նավը կվերահսկի Սիրիայի ու հարակից տարածքների իրավիճակն ու կտրամադրի հետախուզական տեղեկություններ ցամաքային ու ծովային տեղաշարժերի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի ափերին էր մոտեցել «Մոսկվա» ռազմանավը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից