Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում տիրում է կոռուպցիա ու դրամաշորթություն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինդատախազ Անատոլի Մատիոսը, նշելով, որ Ուկրաինայի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում չարաշահումները բացառելու ուղղությամբ:
Դատախազի խոսքերով, պատերազմական վիճակում գտնվող երկրի պաշտպանական գերտեսչությունից 100 միլիարդ գրիվնայի կորուստը խոսում է համակարգում տիրող անարխիայի մասին, ուստի զինդատախազության պարտքն է իրականացնել օբյեկտիվ հետաքննություն ու պատժել մեղավորներին: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական УНН գործակալությունը:
Նրա համոզմամբ, չարաշահումները բացառելու համար զինդատախազությունը պետք է վերահսկողություն հաստատի համակարգում, ինչն առայժմ անհնար է ներկա օրենքների առկայության պայմաններում: