Ռազմական 

Սիրիայի քրդերն իրենց համերաշխությունն են հայտնել Ռուսաստանի գործողություններին

Սիրիայի քրդերն իրենց համերաշխությունն են հայտնել ԻՊ ահաբեկիչների դեմ Ռուսաստանի իրականցվող ռազմական ավիահարվածներին:

Այս մասին հայտնել են քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունից, նշելով, որ կուսակցության առաջնորդ Մուսլիմ Մուհամեդը հայտարարել է, որ Սիրիայի քրդերը ողջունում են բոլոր այն նախաձեռնություններն, որ ուղղված են ԻՊ գրոհայինների դեմ, իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա չնայած ուշացումով, բայց ռուսական կողմն ընտրել է արդարացված մարտավարություն, ուստի իրենք պատրաստ են համագործակցության: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

Քրդերը հույս են հայտնել, որ Ռուսաստանի գործողությունների արդյունքում վերջնական հաղթանակ կհաստատվի ահաբեկիչների նկատմամբ:

 

 

Նույն շարքից