Ռազմական 

Ուկրաինական բանակի 16 հազար զինծառայող լքել է Դոնբասի ռազմաճակատը

Ուկրաինայի դատախազության հաշվարկներով Դոնբասի ռազմաճակատը լքած դասալիքների թիվը հասնում է 16 հազարի: Այս մասին հայտնել է Ուկրաիայի զինդատախազ Անատոլի Մատիոսը, նշելով, որ վերջիններիս հանդեպ քրեական գործ է հարուցվել:

Իրավապահներին հաջողվել է ձերբակալել հետախուզման մեջ գտնվող ընդամենը 1000 դասալիքի:

Նրա խոսքերով դասալիքների մեծ մասը գտնվում են երկրում, ուստի ակնհայտ է, որ իրավապահ մարմինները վերապահումով են մոտենում խնդրին ու չեն կատարում իրենց պարտականությունները:

Հիշեցնենք, որ զորամասերն ինքնակամ լքելու համար ներկայումս դատապարտվել է ընդամենը 400 զինծառայող:

Նույն շարքից