Մշակույթ 

Արմեն Ջիգարխանյանն այսօր նշում է ծննդյան 79-ամյակը

analitik.am

Թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, մանկավարժ Արմեն Ջիգարխանյանն այսօր նշում է ծննդյան 79-ամյակը։

 

Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում։ Դաստիարակվել է մոր և խորթ հոր կողմից, քանի որ հարազատ հայրը լքել է ընտանիքն անմիջապես որդու ծնվելուց հետո։

 

1967-ին Անատոլի Էֆրոսի հրավերով Ջիգարխանյանն աշխատանքի է անցնում Մոսկվայի Լենկոմ թատրոնում, իսկ 2 տարի անց տեղափոխվում է Վ. Մայակովսկու անվան մոսկովյան թատրոն։ Այստեղ էլ անցնում է նրա հիմնական գործունեությունը որպես դերասան, որը տևում է գրեթե 3 տասնամյակ։

 

Կինեմատոգրաֆում դերասանի գործունեությունը սկսվում է 1960թ., սակայն մեծ ճանաչում նա ձեռք է բերում «Բարև, ես եմ» ֆիլմում Արտյոմ Մանվելյանի դերից հետո։ Այդ ֆիլմի թողարկումից հետո կինոյում նկարահանումներին մասնակցելու անթիվ առաջարկներ են ստացվում։ Ընդհանուր առմամբ, նա կինոյում խաղացել է մոտ 200 դեր, այդ թվում՝ սիրված «Հարսնացուն հյուսիսից», «Եռանկյունի» ֆիլմերում, և մինչ օրս շարունակում է մնալ ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը։

 

1999-ից Ջիգարխանյանը տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում է ԱՄՆ-ում։ Թեև պատկառելի տարիքին, նա շարունակում է նվիրված մնալ իր մասնագիտությանը և երկրպագուներին Ռուսաստանում և Հայաստանում։

Նույն շարքից