Մշակույթ 

Դի Կապրիոն հրաժարվել է մարմնավորել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին

analitik.am

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հրաժարվել է մարմնավորել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին, քանի որ մտադիր է երկարատև ընդմիջում անել կինոյում աշխատանքում: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:

Դերասանը բանակցում էր Ջոբսի կենսագորության վրա հիմնված ֆիլմում նկարահանվելու շուրջ: Ֆիլմի հեղինակը Ուոլթեր Այզեքսոնն է, էկրանավորման համար ադապտացրել է սցենարիստ Աարոն Սորկինը: Ի վերջո դերասանը հրաժարվել է ֆիլմում նկարահանվել:

Հիմա ստուդիան մի շարք թեկնածություններ է քննարկում Ջոբսի դերի համար, նրանցից են՝ դերասաններ Քրիստիան Բեյլը, Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեկը և Բրեդլի Կուպերը:

Sony ընկերությունը գրքի էկրանավորման իրավունքը գնել է 2011թ.

Նույն շարքից