Մշակույթ 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

analitik.am

Ս. թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի քաղաքային կառավարման և աղետների նվազեցման հատվածի ղեկավար Սումիլա Գուլյանիին, «Տարածքային զարգացման ծրագրի» ուսումնասիրության խմբի ղեկավար Ահմեդ Այվեյդային, Համաշխարհային բանկի հուշարձանների պահպանության մասնագետ Գվիդո Լիկարդիին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հայաստանի գրասենյակի Կայուն զարգացման բաժնի ենթակառուցվածքների ավագ մասնագետ Զարուհի Թոխմախյանին: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Տարածքային զարգացման ծրագրի» ուսումնասիրության նախապատրաստման և առաջարկված` «Տեղական տնտեսության և զբոսաշրջության զարգացման» ծրագրի նույնականացման հետ կապված հարցեր (ՏՏԶԶԾ): Այն ներառված է երկրի գործընկերային ռազմավարության 2016 թվականի ֆինանսական տարվա ծրագրում: Պատվիրակության անդամները ներկայացրել են հայկական տուրօպերատորների հարցումների արդյունքները, որոնց նպատակն է զբոսաշրջության շուկայի առաջարկի, պահանջարկի, բիզնեսի ու սպառողների միտումների մասին տեղեկատվություն հավաքագրելը: Հարցումների հիմնական եզրակացությունները կօգնեն ավելի լավ ուրվագծել պահանջարկի և ներդրումների շրջանակը, որոնք կընդգրկվեն առաջարկվող հետագա ծրագրում:

Նույն շարքից