Մշակույթ 

Օրվա ծնունդը. Լուի Բուսենար

analitik.am

Բուսենարը ծնվել է Ֆրանսիայի Էկրենն քաղաքում 1847 թ.-ի։ Սովորել է Փարիզում և ստացել է բժշկակն կրթույուն։ Ֆրանկո-պրուսական պատերզամի ժամանակ զորակոչվել է և ծառայել է որպես գնդի բժիշկ։ Շամպինիի մոտ վիրավորվել է։ Պատերազմից հետո վերադարձել է Փարիզ և զբաղվել է գրականությամբ։

1878 թ.-ին Բուսենարը սկսեց տպագրել իր առաջին վեպերը «Ամսագիր դը Վոյաժ» հրատարակությունում։

Բուսենարը շատ է ճանապարհորդել ֆրանսիական գաղութներով՝ մասնավորապես Աֆրիկա, որտեղ նա ծանոթացել է տեղի մշակույթի ու բարքերի հետ և գտել է նոր մտահղացումներ իր ստեղծագործությունների համար։ Նա եղել է նաև Ավստրալիայում և Գվինեայում։

Բուսենարի համաձայն նրա բոլոր անձնական թղթերը և ձեռագրերը այրվել են նրա մահվանից հետո։ Նրա մայրը՝ Էլոիզա Լանսը (ֆր.՝ Héloïse Lance) մահացել է 106 տարեկանում, իր որդու մահվանից 22 տարի անց։

1991 թ.-ին Ռուսաստանում 40 հատորով հրատարակվել է հեղինակի ստեղծագործությունները։ Հայերենով հրատարակվել են «Ադամանդ որոնողները» և «Նավապետ թոկից փախածը» վեպերը։

1991 - 2001 թթ.-ին ռուսական «Լադոմիր» հրատարակությունը տպագրել է հեղինակի բոլոր ստեղծագործությունները 30 հատորով (32 գիրք)։

Նույն շարքից