Մշակույթ 

Օրվա ծնունդը. Եվգենի Կասպերսկի

analitik.am

Եվգենի Կասպերսկի (հոկտեմբերի 4, 1965, Նովոռոսիյսկ), ռուս ծրագրավորող, անտիվիրուսային անվտանգության գծով մասնագետ,«Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր։


Եդգենի Կասպերսկին 1987-ին ավարտել է ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցը, մինչև 1991-ը աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտում։ 1989 թվականից սկսել է ուսումնասիրել համակարգչային վիրուսներիֆենոմենը, երբ իր համակարգչում հայտնաբերել է «Cascade» վիրուսը։


1991-1997 թվականներին մի խումբ համախոհների հետ «ԿԱՄԻ» գիտահետազոտական կենտրոնում զբաղվել է «AVP» անտիվիրուսային ծրագրի արտադրությունով (ներկայումս «Կասպերսկի անտիվիրուս»)։ 1997-ին նա դարձավ Կասպերսկու լաբորատորիայի հիմնադիրներից մեկը։ Հիմա Եվգենի Կասպերսկին մտնում է աշխարհում համակարգչային անվտանգության գծով առաջատար մասնագետների մեջ։ Հեղինակ է համակարգչային վիրուսաբանության բազմաթիվհոդվածների։


Նույն շարքից