ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին փաստագրական ֆիլմի պրեմերան կայանալու է Նյու Յորքի կինոփառատոնում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին կիրակի հաղորդել է Deadline կայքը, որը մասնագիտանում է կինոարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող նորությունների ուղղությամբ:
CITIZENFOUR ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Լորա Փոյթրասի կողմից: Փառատոնի կազմակերպիչները ֆիլմի վերնագիրը բացատրել են հետևյալ կերպ. Փոյթրեսը մի քանի տարի նկարահանել է ԱՄՆ-ի ապօրինի գործողության վերաբերյալ ֆիլմ, երբ 2013թ. հունվարին կոդավորված նամակներ է սկսել ստանալ ինչ-որ «քաղաքացի 4-ից»: Նա պատրաստ է եղել բացահայտել ԱԱԳ-ի և այլ գործակալությունների գաղտնիքները:
Նույն տարվա հունիսին Փոյթրասը լրագրող Գլենն Գրինվալդի հետ միասին մեկնել Հոնկոնգ այդ մարդու հետ հանդիպման, որը հենց Սնոուդենն է եղել: Նրանք բազմիցս հանդիպել են, և այդ հանդիպումների արդյունք է դարձել գործակալի հարցազրույցների վրա հիմնված փաստագրական ֆիլմը: