Մշակույթ 

Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացել է սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի մենահամերգը

Կանադայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հայտնի սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի մենահամերգը` դաշնակահարուհի Լոլիտա Պողոսյանի նվագակցությամբ։ Համերգից առաջ բացման խոսքով է հանդես եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով կարևորել է տաղանդաշատ հայ երիտասարդներին արտասահմանյան հանդիսատեսին ներկայացնելը, ընդգծել հարուստ հայկական մշակույթի ներկայացման հրամայականը:

 

Հնչել են ֆրանսիական, գերմանական, արգենտինական և հայկական երգահանների մի շարք ստեղծագործություններ: Համերգին ներկա են եղել դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:


Հայրապետ Առաքելյանը համերգներով է հանդես եկռլ նաև կանադական Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում: 


 Հայրապետ Առաքելյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է և համերգային ծրագրերով է հանդես եկել համաշխարհային հռչակ ունեցող Բոստոնի սիմֆոնիկ, Վիեննայի ռադիո սիմֆոնիկ, Ռուսաստանի պետական կամերային և մի շարք այլ նվագախմբերի հետ:

Նույն շարքից