Մշակույթ 

Ջոան Ռոուլինգը գրում է նոր ֆանտաստիկ գիրք

Հրաշագործ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը իր Twitter-ում ակնարկել է, որ գրում է նոր ֆանտաստիկ գիրք:

Ավելի վաղ նա հայտարարել է, որ աշխատում է գրքի ու սցենարի վրա: Սցենար ասելով Ռոուլինգը նկատի ունի «Ֆանտաստիկ էակներն ու նրանց բնակության վայրերը» գրքի հիման վրա եռագրության սցենարը:

Գրքի մասին նորությունը հետաքրքրել է երկրպագուներին, ու բազմաթիվ հարցերից հետո Ռոուլինգը իր միկրոբլոգում տվել է խնդիր-անագրամա, որը դեռ ոչ ոք չի գուշակել՝ Cry, foe! Run amok! Fa awry!
Մասնավորապես, Ռոուլինգի հայտարարության մեջ ասվում է. «Իմ փայտիկը չի դիմանա այդ հիմարությանը»:

Դա առիթ է տալիս ենթադրելու, որ գրողն աշխատում է հրաշագործների մասին գրքերի վրա

Նույն շարքից