Ռազմական 

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին ու ռազմական կցորդին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը ք.Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ. տեղեկացնում է  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:

Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից