Բրիտանացի նշանավոր գրող Ագաթա Քրիստիի պատահականորեն գտնված զարդերը Bonhams աճուրդում վաճառվել են 79,2 հազար ԱՄՆ դոլարով, հայտնում է Lenta.ru–ն:
Զարդերը հայտնաբերվել էին գրողի երկրպագուհու՝ Ջենիֆեր Գրանտի կողմից 2006-ին՝ հարյուր ֆունտ արժողությամբ սնդուկում, որ նա ձեռք էր բերել: Այն ժամանակ Գրանտը բանալի չէր ունեցել, և սնդուկը մի քանի տարի փակ էր մնացել:
Զարդերի թվում են բրոշ և մատանի՝ երեք ադամանդներով: Դրանք վաճառվել են նախնական սահմանված գնից եռակի թանկ:
Հետաքրքրական է, որ գրողը այս զարդերի մասին հիշատակել էր իր ինքնակենսագրության մեջ: