Մշակույթ 

Ինդոնեզիայում հայտնաբերվել են հնագույն ժայռապատկերներ

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներում հնագետները հայտնաբերել են հնագույն ժայռապատկերներ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռադիոածխածնային մեթոդով թվագրված այդ պատկերները համարվում են մոտավորապես 40 հազար տարեկան:

Փորձագետները չեն բացառում, որ ժայռապատկերները կարող են լինել մարդկության պատմության մեջ գեղարվեստական արվեստի ամենավաղ նմուշներից մեկը:

Մինչ այժմ հնագույն ժայռապատկերներ գտնվել էին միայն Իսպանիայում ու Ֆրանսիայի հարավում:

Ինդոնեզիայում ներկայիս գտածոն կարող է վկայել այն մասին, որ արվեստը զարգացել է միանգամից աշխարհի մի քանի մասերում, ինչպես նաև այն մասին, որ այն ծնունդ է առել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ՝ առաջին մարդկանց հետ, որոնք, ինչպես համարվում է, դուրս են եկել Աֆրիկայից:

Նույն շարքից