Ս. թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկա է գտնվել «Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեների մեջ» ցուցադրության բացմանը: Ներկայացված են ավելի քան վաթսուն անվանի հայ արվեստագետի յոթանասունից ավելի նկարազարդ ափսեներ:
Աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում թանգարանային միջավայրում՝ նպաստելով մշակութային նոր արժեքների բացահայտմանը: Ցուցադրությունը մշակութաբան, գրող, հավաքորդ Ռուբեն Անգալադյանի վառ անհատականության ու արվեստի նկատմամբ յուրօրինակ վերաբերմունքի արտահայտումն է:
Անգալադյանի հարուստ հավաքածուի ներկայացմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ ցուցադրության բացումը: