Մշակույթ 

Թբիլիսիում սկսվել են հայկական Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները

Հոկտեմբերի 8-ից Թբիլիսիում սկսվել են Նորաշեն հայկական եկեղեցու ամրացման աշխատանքները: Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը հայտնում է, որ տեղի հայերն այդ իրադարձությանը սպասում էին քսան տարի:

 

Եկեղեցու ամրացման աշխատանքներին նախորդել է կառավարական հանձնաժողովի բազմամսյա աշխատանքը:

 

Ըստ աղբյուրի՝ անկախացումից ի վեր Վրաստանն իր խտրական քաղաքականությունը դրսևորում էր այլ եկեղեցիների շինությունների փաստացի զավթումով: Դրա հետևանքով շատ հայկական եկեղեցիներ այսօր «վրացական» են կամ «վիճելի»: Վերջիններիս թվում է նաև Նորաշենը:

 

«Վիճելի» եկեղեցիներն ամենավտանգվածն են. այսպես ավելի վաղ փլուզվել էր Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը, դրանից առաջ՝ ավերվել Սուրբ Նշանը, էլ ավելի վաղ՝ Մուղնեցոց Սուրբ Գևորգը:

 

Այս համատեքստում Նորաշենի վերանորոգումն աննախադեպ է: Ենթադրվում է, որ աշխատանքները կտևեն մեկ տարի:

Նույն շարքից