Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները ակյսօր հրթիռակոծել են Սիրիայի Պալմիրա քաղաքում տեղակայված ԻՊ խմբավորման հենակետերը:
Պալմիրան արդեն տեւական ժամանակ գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո, քաղաքի բնակչությունը գրեթե տարհանվել է, ահաբեկիչները մասսայաբար ոչնչացնում են տեղի հնագույն ու բազմադարյա հնագիտական կոփողներն ու հուշարձանները: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Սիրիական կառավարական ուժերն ու կամավորները վերջին շրջանում հաջող ռազմական գործողությունների շնորհիվ ընդհուպ մոտեցել են քաղաքի մատույցներին, սակայն, գրոհայինները նոր համալրումներ են ստանում ու վերահսկում շրջակա ստրատեգիական բարձունքները:
Հավանաբար ռուսական ինքնաթիռների նշանակետում կհայտնվեն հենց այդ հենակետերը, որոնց ոչնչացման պարագայում սիրիական ցամաքային զորքերը հնարավորություն կստանան զարգացնել առաջխաղացումը:
Նախնական տվյալների համաձայն ռմբակոծիչների առաջին հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների զինապահեստ ու շարքից հանվել զինատեխնիկայի ավելի քան 20 հաշվարկ: