Ժանեկ Սեդլարը երիտասարդ ինքնուս լուսանկարիչ է Չեխիայի Հանրապետությունից, ով հիմնականում բնապատկերներ է սիրում լուսանկարել:
«Յուրաքանչյուր օր ինձ կարող է ոգեշնչել: Կարող եմ ոգեշնչվել և բնությունից, և իմ զգացողություններից, և իմ մտքերից: Այս անտառներում գտնվելով` վերադառնում ես մանկություն, վերագտնում կյանքի էներգիան և փորձում կիսվել այդ հիասքանչ պահերով ողջ աշխարհի հետ: Եվ այդ ընթացքն ինձ համար մեդիտացիայի պես մի բան է»,-ասում է լուսանկարիչը:


















